Ստամբուլում ուժգին փոթորիկ է սպասվում

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքի բնակիչներին SMS կարճ հաղորդագրությամբ իրազեկել է առաջիկայում սպասվող ուժգին փոթորիկի մասին:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքական մեդիայում նշվում է, որ փոթորիկի ուժգնությունը ենթադրաբար կկազմի 117-137 կմ/ժ:

Ուժգին քամու հետևանքով սպասվում է նաև ծովի ալեկոծություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել