ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում, Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը, ի վերջո, կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը։ Այս մասին «Ռոսիա 1»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանի դիրքորոշումը բոլորին հայտնի է, մենք չենք կարող բոլոր կետերով համաձայնել։ Բոլոր երկրները միակարծիք են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման հարցում, ուստի հուսով ենք, որ սա այն ճանապարհն է, որով մենք գնալու ենք։ Հույս ունենք, որ մեր հայ ընկերները նույնպես ի վերջո կվերսկսեն իրենց լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը», – Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости։