Բաքվի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել «ցեղասպանություն իրականացնելու համար» մեղադրվող Վագիֆ Խաչատրյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Վագիֆ Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան իր պաշտպանական ճառում խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։
Այնուհետև վերջին խոսքի իրավունք է տրվել Խաչատրյանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցման՝ նա ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և խնդրում է դատարանին արդարացնել իրեն:
Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող դատական նիստին դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում:
Պետական մեղադրող Մուգադաս Սուլթանովը հայտարարել է, որ Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։