Մամուլում քիչ առաջ արված հրապարակումներում մահացած զինծառայողի անունը սխալ է նշվել․ Արամ Թորոսյան

Պաշտպանության նախարարությունը թեև ԶԼՄ գործընկերներին բազմիցս բացատրել, հիմնավորել և հորդորել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ նախքան պաշտպանական գերատեսչության համապատասխան հաղորդագրության տարածումը մամուլի հրապարակումներ կատարելը նպատակահարմար չէ՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով (տվյալների անճշտություններ, տեղեկատվական անվտանգության կանոններ և այլն), այդուհանդերձ նմանօրինակ դեպքեր շարունակում են արձանագրվել:

Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Մամուլում քիչ առաջ արված հրապարակումներում մահացած զինծառայողի անունը սխալ է նշվել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք կատարել համապատասխան ուղղումներ և գործունեություն ծավալելիս առաջնորդվել անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։

Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել