Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է 8 գյուղ «վերադարձնել» իրեն

Տարածաշրջանում խաղաղության և կայունության մեծ հնարավորություններ կան։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունը կոչ է արել Հայաստանին ճիշտ ընկալել տարածաշրջանի իրողությունները։

«Այս բարենպաստ պայմանների ֆոնին Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին, Հայաստանին կոչ է անում կառուցողական մոտեցում դրսևորել։ Հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, թե Հայաստանն «ընտրել է» խաղաղության համաձայնագրի բանակցությունները խոչընդոտելու, ռազմաքաղաքական սադրանքների և ականապատման շարունակման ճանապարհը։

«Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև 8 ադրբեջանական գյուղեր, որոնք դեռ «օկուպացված են» (չակերտները՝ Iravaban.net-ի)»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել