Ավարտվել է Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) խաղաղապահների ռոտացիան, ինչպես նաև զենքի և տեխնիկայի ուղարկումը Ռուսաստան՝ պլանային վերանորոգման համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
«Ավարտվել է ՌԴ խաղաղապահ անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։