Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրալիայի նախկին վարչապետ Սքոթ Մորիսոնը «համերաշխության» այցով ժամանել են Իսրայել, հայտնում է Jerusalem Post-ը։
«Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրալիայի նախկին վարչապետ Սքոթ Մորիսոնը կիրակի առավոտյան համերաշխության այցով վայրէջք են կատարել Իսրայել»,- գրում է թերթը։
Թերթը նշում է, որ Ջոնսոնն ու Մորիսոնը շրջագայելու են Իսրայելի հարավային համայնքներում, որոնք հոկտեմբերի 7-ին հարձակման են ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից։