Պետդումայի պատգամավորը նշել է անկարգությունների պատճառով Մախաչկալայի օդանավակայանին հասցված վնասի չափը

Անկարգությունների արդյունքում Մախաչկալայի օդանավակայանին հասցված վնասը կազմել է առնվազն 285 միլիոն ռուբլի, հայտնել է Դաղստանի Պետդումայի պատգամավոր Խիզրի Աբակարովը Telegram-ի իր ալիքում։

Նշենք, որ ավելի վաղՄախաչկալայում տեղի բնակիչները ներխուժել են օդանավակայանի թռիչքուղի Թել Ավիվից չվերթի ժամանումից հետո։ Հաղորդվել է, որ ներխուժողները ենթադրաբար փնտրում էին ժամանող Իսրայելի քաղաքացիներին։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, բացահայտվել է ավելի քան 150 ակտիվ մասնակից։ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ներքին գործերի գլխավոր տնօրինության վերջին տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 83 մարդ։

«Օդանավակայանում տեղի ունեցած խայտառակ դեպքից անցել է երկու օր, և մենք շարունակում ենք վերականգնել այն, ինչ քանդել ենք, ջարդել, գողացել ենք… Հրավիրել ենք փորձագետ-գնահատողներին, որ հաշվարկում են, թե ինչ հասցված վնասի   չափը։ Այն արդեն հասել է 285 միլիոն ռուբլու, իսկ հաշվարկը դեռ շարունակվում է»,- գրել է Աբակարովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել