Առնվազն երկու մարդ է զոհվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Հելոուինի տոնակատարության ժամանակ, հայտնում է NBC-ին պատկանող WFLA տեղական հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Տամպայի Յբոր Սիթի շրջանում, հրաձգությանը նախորդել է մարդկանց երկու խմբերի ծեծկռտուքը։
«Հրաձգության հետևանքով երկու մարդ մահացել է, ևս 18 հոգի հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես երևում է սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից, տուժածները կոստյումներով են եղել։ Երբ կրակոցները սկսվել են, ոստիկաններն արդեն դեպքի վայրում էին, նրանցից ոչ ոք չի տուժել։
Տեսանյութը՝ Տելեգրամում։