Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սպառնալիքն ԱՄՆ-ում իրական է ընկալվում, ABC News-ին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ուժերը պաշտպանելու համար՝ աշխատելով տարածաշրջանի այլ երկրների հետ, որպեսզի այս հակամարտությունը, որն այժմ Իսրայելում և Գազայում է, չվերաճի տարածաշրջանային հակամարտության, բայց սպառնալիքն իրական է», – ասել է Սալիվանը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը լուրջ, համակարգված և շարունակական քայլեր է ձեռնարկում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը կանխելու համար։