Ֆինանսական թափանցիկություն և հաշվետվողականությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ուժեղ կողմերից մեկն է։ Այս մասին նշվում է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներկայացված վերլուծություններից մեկում։
Հայաստանն անդամակցում է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը։ Սա բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է:
Այս ստանդարտն ընդգրկում է ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվությունների ու պայմանագրերի, շահառուների, ֆինանսական և իրավական կարգավորումների, թողարկված արտադրանքի, ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտների, տնտեսության մեջ ոլորտի մասնաբաժնի՝ ներառյալ զբաղվածության վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն, որը հասանելի է ողջ հանրությանն ու միջազգային ներդրողներին: