Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացրել և հռչակագիր ընդունել։ Տեղեկությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում` «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» միկրոբլոգում։
Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ափսոսանք է հայտնել մարդասիրական հետևանքների համար։
«Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) բոլոր ներկայացուցիչներին, ողջունել է Հայաստանի ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։