Մակրոնը կայցելի Իսրայել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է երեքշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, այցելել Իսրայել։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատում իր աղբյուրին։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։

Նեթանյահուի գրասենյակի հրապարակած հաղորդագրության համաձայն` Ֆրանսիայի առաջնորդն ու Նիդեռլանդների վարչապետը երկուշաբթի և երեքշաբթի այցելելու են Իսրայել, որտեղ հանդիպումներ են ունենալու վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել