ՌԴ ԱԳՆ նշել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թիվը

Տարեսկզբից շուրջ չորսուկես հազար մարդ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից,  РИА Новости-ին  տված հարցազրույցում ասել է ԱԳՆ հյուպատոսական բաժնի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն, 2023 թվականին հրաժարվելու ցանկություն է հայտնել 4,4 հազար մարդ, ինչը համեմատելի է նախորդ տարվա տվյալների հետ՝ 2022 թվականի վերջին՝ 4,3 հազար մարդ»,- ասել է նա։

Միաժամանակ, դիվանագետի խոսքով, ինն ամսում 15,1 հազար մարդ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն արտասահմանում։

Կլիմովը պարզաբանել է, որ նրանց ճնշող մեծամասնությունը խառը ամուսնությունների արդյունքում  ծնված երեխաներ են։ Բացի այդ, այդ ամիսների ընթացքում ՌԴ օտարերկրյա գործակալությունները 12,5 հազար երեխայի ծննդյան վկայական են տվել:

Անցյալ տարի այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 23,5 և 13,6 հազար մարդ, հավելել է գործակալության զրուցակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել