«Հեզբոլլահը» Լիբանանը ներքաշում է պատերազմի մեջ. Իսրայելի պաշտպանության բանակ

«Հեզբոլլահ» շարժման ահագնացող հարձակումները «Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելու» վտանգ են ներկայացնում։  Հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), քանի որ շարժման կողմից Իսրայելի վրա վերսկսված սահմանային հարձակումներն ավելի լայն հակամարտության մտավախություն են առաջացնում, հայտնում է Times of Israel-ը:

««Հեզբոլլահը» Լիբանանը ներքաշում է պատերազմի մեջ, որից նա ոչինչ չի շահի, բայց շատ բան կարող է կորցնել։ Նրանք սրում են իրավիճակը»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:։

Ըստ Կոնրիկուսի՝ «Հեզբոլլահը» «խիստ վտանգավոր խաղ» է խաղում։

«Նրանք սրում են իրավիճակը։ Ամեն օր մենք ավելի ու ավելի շատ հարձակումներ ենք տեսնում: Իրո՞ք լիբանանյան պետությունը պատրաստ է վտանգել այն, ինչ մնացել է Լիբանանի բարեկեցությունից և ինքնիշխանությունից՝ հանուն Գազայի ահաբեկիչների։ Սա այն հարցն է, որ Լիբանանի իշխանություններն իրենց պետք է տան, և որին պետք է պատասխանեն»,- ասել  է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել