ԱՄՆ իշխանությունները կենտրոնացած են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման վրա, Al-Arabiya հեռուստաալիքին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը։
Ներկայումս ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը այցով գտնվում է Կահիրեում, որտեղ հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի և երկրի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ։
«Մենք կենտրոնացած ենք գերիներին փրկելու գործում: Սա ՀԱՄԱՍ-ի կատարած հերթական սարսափելի գործողություններից է… Մենք հավատարիմ ենք մեր քաղաքացիներին փրկելուն: Լրացուցիչ մանրամասների մասին չենք խոսի»,- ասել է Բլինքենը: