Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 17-ին՝ ժամը 17:25-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, քաղաքացիների հետ վարորդին դուրս բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել