Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևան քաղաքում՝ ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ի ցերեկը, 19-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել