Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կալիֆորնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից(USGS): Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սան Դիեգոյից 59 կմ հեռավորության վրա և Փալմ Սփրինգս քաղաքից 87 կմ հեռավորության վրա:

Սեյսմոլոգների տվյալներով ՝ օջախը գտնվել է 13,4 կմ խորության վրա:Տուժածների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել