«Շատ լուրջ խնդրի առջև ենք կանգնել»․ ահազանգ՝ մանկական ստոմատոլոգիական կլինիկայի ավտոկայանման խնդրով․ ինչո՞ւ պետական մարմինները պատշաճ լուծում չեն տալիս
Վահագն Դավթյան ¼ հասցեում գտնվող «Միկա Քիդս Դենտալ» մանկական ստոմատոլոգիական կլինիկայի ավտոկայանման խնդիրն օդից կախված է մնացել, պետական տարբեր մարմիններ սպառիչ պատասխան չեն տալիս․ իրավախախտում կա՞, թե՞ ոչ, ի՞նչ իրավակարգավորում պետք է գործի։
Դեռ ամիսներ առաջ Iravaban.net-ը ահազանգեր է ստացել այն մասին, որ ավտոկայանատեղիների խնդիր կա այդ հատվածում։
Կլինիկայի հարևանությամբ է գտնվում Car Mark ավտոմեքենաների վաճառասրահը, որի տնօրենը Կարեն Հովսեփյանն է, իրական շահառուն՝ Լիլիթ Խոջայանը։
Չնայած նրան, որ այդ հատվածում կա կայանումը թույլատրող նշան, նշված Car Mark սրահի մեքենաները շարունակում են ցուցադրվել հենց այդ հատվածում ամբողջությամբ նոր և առանց պետհամարանիշի։
Մեքենաները զբաղեցնում են ամբողջ ավտոկայանատեղին, և եթե նույնիսկ մեկ-երկու տեղ ազատ է մնում, անտեսելով արդեն իսկ առկա նշանը, որը ցույց է տալիս, որ այդ հատվածը հասարակական նշանակության ավտոկայանատեղի է, կանգառն արգելող նշաններ են տեղադրում՝ իրենց անձնական ավտոմեքենաները կայանելու համար։
Կլինիկայի տնօրենը մեզ հետ զրույցում հայտնել է, որ 1 տարի է, ինչ այդտեղ աշխատում են, որևէ խնդիր մինչ այս պահը չեն ունեցել։
Տեղյակ լինելով այս իրավիճակի մասին՝ իրավասու պետական մարմինները դեռևս որևէ իրավական գնահատական չեն տվել երկկողմանի կառուցողական մթնոլորտ ստեծելու, իրավահավասարության ապահովման, խնդրի ամբողջական լուծման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։