ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ ասել էր, որ ՌԴ նախագահին կփոխանցի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, թե ինչ բովանդակություն ունի Իրանի առաջնորդի նամակը Պուտինին։
Արաղչին, մեկնաբանելով Պուտինին ուղղված Իրանի առաջնորդի ուղերձի բովանդակությունը, ասել է. «Այս ուղերձում նշվում են միջազգային և տարածաշրջանային կարևոր իրադարձությունների, ինչպես նաև երկկողմ քննարկումների մասին»։