Իսրայելական բանակը տեղեկացրել է, որ 155 անձ գերի է պահվում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների կողմից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին, գրում է The Times of Israel-ը։
Նրա խոսքով՝ զինվորականներն անում են հնարավոր ամեն բան՝ բանտարկյալներին ազատելու համար։ «Ես գիտեմ, որ ամեն վայրկյանը գերիների ընտանիքների համար հավերժություն է, մենք ամեն ինչ կանենք ձեր սիրելիներին տուն բերելու համար»,- ասել է նա։