Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին լայնածավալ հարվածներ է հասցնում

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածներ հասցնելու մասին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան ահազանգերը շարունակաբար հնչում են՝ սկսած Մոսկվայի ժամանակով ժամը 06:28-ից երկրի բազմաթիվ վայրերում, ներառյալ Թել Ավիվի տարածքում և նրա շրջակայքում: Տեղի ունեցողի ֆոնին երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հավանություն է տվել պահեստազորայինների հավաքագրմանը։

Յուրաքանչյուր կողմից խաղաղ բնակչության զոհերի թիվը գերազանցել է հազարը, իսկ մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են։ Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում ավելի քան 120 խաղաղ բնակիչների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել