Ռուսաստանը խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին

Ըստ ստացվող տեղեկությունների՝ հոկտեմբերի 12-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքին։ Հարձակման հետևանքով վնասվել են Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների թռիչքուղիները և դադարեցվել դրանց գործունեությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Իսրայելական կողմի այս գործողությունները հանդիսանում են Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնական նորմերի կոպիտ խախտում։ Հարձակումների թիրախը կրկին եղել են Սիրիայում այնպիսի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են օդանավակայանները։ Այսպիսով, անմեղ մարդկանց կյանքը և միջազգային օդային երթևեկության անվտանգությունը ենթարկվել են  իրական վտանգի։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացման համատեքստում նման ուժային գործողությունները հղի են չափազանց վտանգավոր հետևանքներով, քանի որ դրանք կարող են սրացնել ռազմական իրավիճակը ամբողջ տարածաշրջանում։ Սա ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել