Արցախից տեղահանված անձինք ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին պակասող փաստաթղթերը կարող են ներկայացնել ավելի ուշ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Արցախից  բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքներով պայմանավորված, ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը երկարաձգվում է մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր համապատասխանում են ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան մասնակցելու մրցութային գործընթացին։

Ի լրումն վերոնշյալի հայտնում ենք, որ եթե Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունեն պահանջվող առանձին փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում ներկայացնելու հետ կապված օբյեկտիվ խնդիրներ, դրանք կարող են հընթացս ներկայացնել հետագայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել