Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է ԱԺ նիստի օրակարգում

Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 18 հարց: Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցը ևս  ընդգրկված է Ազգային ժողովի վաղվա նիստի օրակարգում: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու հարցը հինգերորդն է նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել