Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 18 հարց: Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցը ևս ընդգրկված է Ազգային ժողովի վաղվա նիստի օրակարգում: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու հարցը հինգերորդն է նիստի օրակարգում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: