Երևանում խաղաղ երթ է ընթանում՝ ի աջակցություն Արցախի նակին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Նրա գործընկեր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, ի աջակցություն Վարդանյանի, ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր հնարավոր ուղղություններով՝ իրավական, դիվանագիտական, տեղեկատվական և այլն: Այդ պայքարի համար չափազանց կարևոր է առավելագույն իրազեկումը և աշխարհի ուշադրության գրավումը Ադրբեջանի հերթական խայտառակ արարքին:
«Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է՝ նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը: Խնդրում եմ մի կողմ թողնել բոլոր տեսակի քաղաքական, կիսաքաղաքական քայքայող թեմաները և միանալ աջակցության խաղաղ երթին»,-նշել է նա։