Երևանի և մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 12:00-18:00-ն  կդադարեցվի Աճեմյան, Գլինկա, Լուսիկ Լիսինյան, Բուռնազյան, Միչուրին, Մուրացան 1-30, Սուվորով 1-30, Լոռիս Մելիքյան 1-30,  Խորենացու 70-170 տների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ.սեպտեմբերի 22-ին ժամը 11:20-18:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի փողոցի, 2-6 փակ., 1-6  նրբ., Չարենցի փողոցի  ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-18:00-ն  կդադարեցվի  Դավթաշեն 1, 2, 3 թաղամասերի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 22-ին ժամը 09:30-19:00-ն կդադարեցվի Նոր Գեղի գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել