Կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է․ Արցախի ՊՆ

Հաղորդագրություն Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Արցախի ՄԻՊ փոխանցմամբ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել