Ստեփանակերտը Ադրբեջանի ԶՈՒ ռմբակոծության տակ է Արցախի ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է․
«Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, և խորքում շարքից հանվելու են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները և ռազմական նշանակության օբյեկտները։
Ընթացիկ գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը»,-նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։