Ադրբեջանի ՊՆ-ն չի հերքում․ նշում են, թե ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղյակ է իրենց գործողությունների մասին

Ստեփանակերտը Ադրբեջանի ԶՈՒ ռմբակոծության տակ է Արցախի ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է․

«Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, և խորքում շարքից հանվելու են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները և ռազմական նշանակության օբյեկտները։

Ընթացիկ գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը»,-նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել