Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեության համար: Այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է. Ուստի Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում փրկարարական աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպանությունը նաև ընդգծել է օգնության անհապաղ առաքման և «մարդասիրական հասանելիության բացման» կարևորությունը։