Արդարադատության նախարարությունը հայտարարություն է հրապարակել քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության փորձագետի ներգրավելու համար։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության կայքէջից։
Փորձագետի ներգրավման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարչության կանոնադրական գործառույթների ծավալների կտրուկ ավելացմամբ՝ օրենսդրական նոր կարգավորումներին ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ, համակարգվող ոլորտում առկա խնդիրների հայտնաբերմամբ և քարտեզագրմամբ, դրանց լուծման համար առաջարկությունների մշակմամբ, ներպետական ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների և իրավական ակտերի միջև հակասությունների վերացման աշխատանքներով, ոլորտի օրենսդրության կատարելագործման և լրամշակման առաջարկությունների ներկայացմամբ, ինչպես նաև ոլորտային մեթոդական ուղեցույցների մշակմամբ և դրանցից բխող գործառույթների իրականացմամբ։
Փորձագետի ներգրավման ժամկետը մինչև 3 ամիս է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։