ՀՀ դատախազությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-28-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Դատախազության կայքէջից։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․
- դիմում (առցանց),
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճեն,
- զինվորական գրքույկի կամ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն (արական սեռի անձանց համար),
- լուսանկար՝ 3×4 չափսի։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել առցանց՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում՝ հետևյալ հղումով։
Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։