Գազալցակայանի մոտակայքում հրդեհ և պայթյուն է եղել. տուժածներ կան

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Աճառյան փողոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ երկու  տուժած տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։ 

Գազի արտահոսքը դադարեցվել է․ հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 19։42-ին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել