ՀՀ ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարության կայքէջից։
Այս հարթակը նպատակ ունի ժամանակին տեղեկացնել օգտատերերին կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովել նրանց անվտանգությունը թվային միջավայրում։
Ալիքում հրապարակվելու են օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։
Տելեգրամյան ալիքը կառավարվում է ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։