Մենք գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում․ ԵՄ առաքելություն

Հայաստանում Եվրոպական միության առաքելության X միկրոբլոգում հայտնել են, որ ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Մենք գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ վերահսկելու ցանկացած ռազմական իրադարձություն, ներառյալ՝ կուտակումներն ու կրակոցները:

ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածությունը նվազեցնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել