Դատախազությունում քաղաքականությամբ զբաղվող դատախազներ չեն լինի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածու Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ դատախազն ազատ է իր քաղաքական հայացքներում, սակայն միայն իր պաշտոնը վայր դնելու դեպքում կկարողան զբաղվել քաղաքականությամբ:
Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածուն նշեց, որ օրենքի առջև բոլորի հավասար են լինելու և ինքն ապահովվելու է այդ իրավունքի իրացումը:
Իրավաբան.net