Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիք է, երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ կամ ՀԱՊԿ դիտորդներին․ Ռուբեն Ռուբինյան

Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիիք է, չկա դրա մասին որևէ վկայող փաստ, և չի կարող դրա մասին լինել արժանահավատ վերլուծություն։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլում տարածված տեղեկություններին և ընդդիմության հայտարարություններին։

«Հայաստանի Հանրապտությունն իրեն միշտ դուրս է բերել աշխարհաքաղաքական բախումներից․ դա եղել է և՛ 2018 թվականից առաջ և 2018 թվականից հետո։ Եվ ՀՀ-ն իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է»,- ասաց Ռուբինյանը։

Նա նաև ասաց, որ սխալ է պնդումը, թե իշխանությունները ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն նախընտրել են Եվրոպական միության դիտորդներին։ «Եմ դիտորդների ժամանելու կամ գալու վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։ Կհիշեք քառակողմ հանդիպումը։ Եվ այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահների թեմա գոյություն չուներ։ Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն, եթե կհիշեք, եկել էր։ Այսինքն՝ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո, բայց Պրահայից առաջ։ Եկել էր և գնացել էր։ Այսինքն՝ մեր առջև երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ դիտորդներին կամ ՀԱՊԿ դիտորդներին»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

Նա հավելեց, որ ՀԱՊԿ-ի դիտորդների թեման բացվել է, երբ որ արդեն ԵՄ դիտորներից մասին արդեն որոշում եղել, և որ ՀԱՊԿ-ի առաքելությունը չի մերժվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել