Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է հետախուզվող Լիդիյա Մ.-ն

Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել Մեծ Բրիտանիայի Թագավորության քաղաքացի, 1992 թ. ծնված Դիաննա Պ.-ն, նույն ինքը 1989 թ. ծնված Լիդիյա Մ.-ն, որը հունիսի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել