Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել բնակարան, հողամաս

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը  ճարտարապետ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստի ժամանակ ներկայացրեց հայցի հիմքի առարկան։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վահագն Վերմիշյանի, Մարգարիտ Վերմիշյանի և Սուսաննա Վերմիշյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։ Դատախազությունը պահանջում է Վահագն Վանիկի Վերմիշյանից և Սուսաննա Վահագնի Վերմիշյանից հոգուտ ՀՀ-ի բռնագանձել  Երևան քաղաքում մեկ բնակարանն ամբողջությամբ կամ անհնարինության դեպքում շուկայական արժեքն ամբողջությամբ։ Լոռիում գտնվող հողամասն ամբողջությամբ կամ անհնարինության դեպքում շուկայական արժեքն ամբողջությամբ, ևս մեկ հողատարածք Լոռիում։ Սուսաննա Վերմիշյանից բռնագանձել Երևանում մեկ բնակարան»,-նշեց դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել