Փրկարար ծառայությունը հրդեհի բռնկմամբ ավտոմեքենայի պայթյունի ահազանգ է ստացել․ վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 31-ին, ժամը 23:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում կայանած «Kia» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Վ․Գ․). պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։54-ին, մարվել՝ 23։57-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։ Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել