Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը օգոստոսի 9-ին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին պարգևատրել»։