Վարժական հավաքի մասնակցին հատուկ գործողության չեն ներգրավում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ երկար տարիներ եղել է ԱՀ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականը, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տարածած հաղորդագրություններին, գրում է.

«Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով մարտական դիրքը լքած զինծառայող ունենք, իսկ Ադրբեջանը շտապում է հայտարարել, որ հայկական կողմը իբր դիվերսիա է իրականացրել և մեկ զինծառայող ձերբակալվել է:

Հայ զինծառայողի` ադրբեջանական կողմում հայտնվելու մեծ թվով հանգամանքներ դեռևս հայտնի չեն, սակայն հասկանալի է, որ դիվերսիա չի եղել, իսկ ադրբեջանցիները` հատկապես ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ, փորձում են Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու թեզը զարգացնել:

Թե իրականում ինչ է տեղի ունեցել` հերթական զինծառայողի առևանգու՞մ, թե՞ մեկ այլ սադրանք, դեռևս հստակ չէ, միայն մեկ բան է հստակ` դիվերսիան բացառվում է:

Վարժական հավաքի մասնակցին, այն էլ համեմատաբար խաղաղ իրավիճակում, հատուկ գործողության չեն ներգրավում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել