Վթարային ջրանջատում Երևանի 3 վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 13:30-20:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1 և 2 թաղ., Հր.Աճառյան, Մարշալ Բաբաջանյանի 38, 39 շենքերի ջրամատակարարումը:

Օգոստոսի 11-ին ժամը 14:30-20:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն Ա Թաղ. և 11 փողոցի ջրամատակարարումը:

Օգոստոսի 11-ին ժամը 14:30-20:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել