Նիկոլ Փաշինյանը վարչապետի հուշամեդալով պարգևատրում է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝

Գուրգեն Միհրանի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ-«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության և «Միդիս-Շար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն,

Հրաչյա Համլետի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ-«Մետրոշին» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել