Պաշտպանության նախարարն ու փոխնախարարները պարտադիր չէ, որ լինեն զինվորական․ Հրաչյա Սարգսյան

«Կարծում եմ՝ ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են իրենց գործառույթներով, և համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ կապ ունի բանակի հետ։

Նա նաև նշեց, որ գործող օրենսդրության համաձայն` պաշտպանության նախարարն ու փոխնախարարները պարտադիր չէ, որ լինեն զինվորական։ Հրաչյա Պապիկյանը նաև ասաց, որ Սուրեն Պապիկյանի առաջարկով է Նիկոլ Փաշինյանն իրեն նշանակել փոխնախարար:

Հարցին՝ ՊՆ-ում կոնկրետ ո՞ր ոլորտն է ինքը համակարգում, փոխնախարարը չցանկացավ նշել՝ հավելելով, թե դրան հետո կանդրադառնա: Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ՊՆ-ում աշխատանքն ընդհանրապես խորթ չի իր համար, քանի որ քանի որ կառավարման հմտություններ է պահանջում։

Հարցին՝ իր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի հայկական բանակը երկու տարի անց, ՊՆ նորանշանակ փոխնախարարը պատասխանեց․ «Նախ պետք է բարձրացնենք բանակի մարտունակությունը։ Այն պրոցեսները, որ բանակի կառավարում է տեղի ունենում, պետք է այդ պրոցեսների արդյունավետությունը բարձրացնենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել