Մենք կարևոր ենք համարում` առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով․ Լավրով

Ռուսաստանի խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախումբն ունի բոլոր հնարավորությունները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։

Այս մասին գրում է TАСС լրատվական գործակալությունը։

«Անկասկած, ինչպես վերջին օրերին, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Մենք ցանկանում ենք օգնել՝ լուծել այնտեղ ծագած սուր հումանիտար խնդիրները։ Դրա համար կան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բոլոր հնարավորությունները։ Բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել»,- ասել է նա։

Լավրովը նշել է պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի իրականացմանը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։

«Մենք կարևոր ենք համարում առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատման հարցերը և հանրային կառույցների և փորձագետների միջև երկխոսության հաստատումը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան»,- ասել է նախարարը։

ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բոլոր հարցերից, հատուկ շեշտադրում կդրվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի լուծումների որոնման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել