Բայրամովը նշել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների դինամիկայի բարձր մակարդակի մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի դինամիկան բարձր է։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, եռակողմ հանդիպումից առաջ։

Նա նշել է, որ վերջին անգամ ԱԳ նախարարները հանդիպել են երկու ամսից քիչ ավելի առաջ, դրանից հետո եղել են մեծ թվով հանդիպումներ, շփումներ տարբեր մակարդակներով։

«Թեև բանակցային գործընթացի դինամիկան բավականին բարձր է, սակայն արդյունքները որոշակիորեն զիջում են դինամիկային։ Բայց ասել, որ դրական արդյունքներ ընդհանրապես չկան, սխալ է»,- ասել է Բայրամովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել